Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է հուլիսի 8-ին կայանալիք նիստում 75 միլիոն դրամով տուգանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը վարկատուներին խնդրել է դուրս գրել երկրի պետական պարտքի 30 տոկոսը և Աթենքին 20-ամյա արտոնյալ ժամանակահատված տրամադրել:
Stratfor վերլուծական կենտրոնը աղյուսակ է հրապարակել՝ ներկայացնելով Հայաստանի և աշխարհի երկու տասնյակ երկրների էլեկտրաէներգիայի սակագինն ու միջին աշխատավարձի չափը: Սակագնի տվյալները վերաբերում են 2013-2014 թվականներին։
«Լոթ», «Չեխական ավիաուղիներ», «Էթիհադ» ավիաուղիները վերջին ամիսներին հայտնել են դեպի Հայաստան թռիչքները դադարեցնելու մասին։ Լեհական «Լոթ»-ի հեռանալը ժամանակավոր է, շաբաթներ առաջ խորհրդարանում վստահեցրեց էկոնոմիկայի նախարարը։
Հայաստանին 200 մլն դոլարի արտոնյալ վարկի տրամադրումը ՌԴ-ի կողմից և Պերմյակովին ՀՀ-ի դատին հանձնելու որոշումը հայ ժողովրդի հավաքական պայքարի արդյունք է։
Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
Ադրբեջանում գործում է դեռևս 1976-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով...